ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՈՒզում եք ապազգային իշխնությունները հեռացվեն, քննադատելով ուժեղացրեք ընդդիմությանը

ՈՒզում եք ապազգային իշխնությունները հեռացվեն, քննադատելով ուժեղացրեք ընդդիմությանը
20.04.2023 | 10:12

Ընդդիմությանը անհրաժեշտ է քննադատել: Ընդ որում անհրաժեշտ էր դա անել վաղուց, դեռ մինչև «հեղափոխությունը»: Դա կլիներ այս աղետը կանխելու համակարգային քայլերից թերևս ամենակարևորը: Եթե ժամանակին հատկապես լրատվամիջոցների կողմից անտեղի ներողամտություն չցուցաբերվեր ամեն ընդդիմադիր տգետի նկատմաբ, ապա քաղաքական դաշտը կֆիլտրվեր: Проходимец-ները կմաղվեին և իշխանափոխությունը նման հակապետական կոլափսի չէր բերի: Գաղափարների, սլզբունքայնության, գիտելիքի մաղով անցած մարդիկ իշխանության գալով նման ցնցումների առաջ չէին կանգնեցնի պետությունը:
Ընդդիմությանը ժամանակին չքննադատողները իրենց մեղքի բաժինը ունեն այսպիսի մուտանտ իշխանություն ծննդաբերելու մեջ: Հասկանում եմ, հեշտ է 2018-ին հրապարակ դուրս եկած մարդկանց մեղադրել Նիկոլին բերելու մեջ, բայց մի քիչ ինտելեկտ ունեցողների մոտ անհասկանալի է: Եկեք հասկանանք ովքեր բերեցին այդ մարդկանց հրապարակ, ովքե՞ր տարիներ շարունակ մասնակցեցին հանրությանը խաբելու գործընթացին, ովքե՞ր չքննադատեցին ընդդիմությանը մրցակցային լավ պայմաններ տրամադրելով անգրագետ պորտաբույծներին:
Ընդդիմությանը քննադատել պետք է նաև հիմա: Կաղ բադիկները, թույլերը, ոչ վճռականները, սկզբունքների փոփոխականությամբ աչքի ընկածները իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու, մարդկանց առաջնորդելու փորձեր անելու: Նրանցիղ ոչ մեկի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, միգուցե նրանք լավ մարդիկ են, բայց նրանք ինձ առաջնորդել չեն կարող: Կյանքի օրենքն է այդպիսին՝ հաղթում են ուժեղները: Հիմա առավել քան երբեք այս իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանն է ունենալ հնարավորինս ուժեղ մարզավիճակում գտնվող ընդդիմություն: Քաղաքական բոլոր ուժերը և անհատները ամեն օր պետք է քննություն հանձնեն հանրությանը: Միայն այդպես կարող է ձևավորվել կարող ընդդիմություն՝ բաղկացած ուժեղ անհատներից: Ջերմոցային պայմանները, բարեհոգի ներողամտությունը փչացրել և փչացնում է քաղաքական դաշտը և հնարավորություն չի տալիս ուժեղներին դրսևորվելու:
Եթե ընդդիմադիրն իմանա, որ խաբելու դեպքում իրեն սպասվում է առնվազն խայտառակություն՝ հենց այնպես մարդկանց փողոց չի հանի քայլացնի:
ՈՒզում եք ապազգային իշխնությունները հեռացվեն, քննադատելով ուժեղացրեք ընդդիմությանը:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ